ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Հայտարարություններն այն մասին, որ իշխանությունը հրահանգել է գյուղապետերին սահմանադրական հանրաքվեի ժամանակ ապահովել «Այո»-ի հաղթանակը, փաստազուրկ են։ Այդ մասին 24News-ին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը։
«Թող փաստեր ներկայացնեն, հակառակ դեպքում այդ հայտարարությունները կորակվեն իբրև հերյուրանք», - ասել է նա։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտարարել էր, թե կուսակցությունը ահազանգեր է ստանում մարզերից, որ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում, մասնավորապես՝ մարզպետները պարտադրում են գյուղապետերին ամեն ինչ անել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Այո»-ն հաղթի։
Մանրամասները՝ տեսանյութում