ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անժամկետ հետաձգվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Այն պետք է կայանար մարտի 12-15-ը: