ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Համաշխարհային բանկը 12 միլիարդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Համաշխարհային բանկը կապահովի մինչև 12 միլիարդ դոլարի սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետևանքների հաղթահարման համար։ Այդ ֆինասնավորումը կոչված Է օգնելու անդամ պետություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել COVID-19-ի ողբերգական հետևանքներին հակազդման համար»,-հայտարարել է Համաշխարհային բանկը։
Ֆինանսական միջոցները կօգտագործվեն առողջապահության համակարգերի ամրապնդման, բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման հարցում զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար:
Աղբյուրը նաև պարզաբանում է, որ խոսքը վերաբերում Է ֆինանսական փաթեթին, որը ցածր ու միջին եկամուտներ ունեցող պետություններին կապահովի դրամաշնորհներով և ցածր տոկոսի վարկերով։