ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով բժշկական շրջանակներում ունեցած իր աղբյուրին, հայտնում է Մոսկվայի շրջանի Դոմոդեդովո քաղաքի հիվանդանոցից փախել է կորոնավիրուսի ախտանիշներով Իտալիայից ժամանած մի հիվանդ:
Ըստ գործակալության զրուցակցի՝ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է և վերադարձվել բժշկական հաստատություն:
Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 2-ին։ Այս պահին կորոնավիրուս վարակվածների պաշտոնական թիվը ՌԴ-ում 3 է։
Նշենք, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև մեր հարևան Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ նաև Թուրքիայում։
ԱՀԿ-ի կարգադրությունների համաձայն՝ վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցները հետևյալն են․
1․ հետևել հիգիենային, հաճախակի ձեռքերը լվանալ ու վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով,
2․ մրսածության և փռշտալու ժամանակ փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ,
3․ ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն,
4․ հնարավորինս խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն։
Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում:
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։