ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ: Թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամից տեղեկացնում են, որ հայտ է ներկայացրել հինգ թեկնածու.
· Վահրամ Ժորայի Դումանյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից),
· Վահե Վաղինակի Հովհաննիսյան - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
· Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի կողմից),
· Պավել Սամվելի Գևորգյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
· Աշոտ Սերոբի Սաղյան - քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու 2020թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: