ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
«Գրուզիա Online»-ը գրում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է արատասահմանյան այցերը կորոնավիրուսի տարածման պայմաններում աշխարհում ստեղծված իրադրության կապակցությամբ։
«Վրաստանի նախագահը, իշխանության մյուս ճյուղերի հետ համաձայնեցմամբ, չեղարկել է պլանավորված այցերը Բուլղարիա, Ուկրաինա և Բելգիա: Նախքան հրապարակումը այս որոշման մասին ծանուցվել են մեր գործընկերները»,- ասված Է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ: