ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Չավուշօղլուն, անդրադառնալով Սիրիայի Իդլիբ նահանգում հաստատված հրադադարի թեմային, նշել է, որ Սիրիայի կառավարական բանակի կողմից 2 օր առաջ հարձակում է եղել, որի հետ կապված իրենք համապատասխան զգուշացում արել են:
«Ինչպես գիտեք, Ռուսաստանից զինվորական պատվիրակություն է ժամանել: Այժմ նրանց հետ քննարկում ենք, թե ինչ միջոցներ ձեռնարկենք M4 միջազգային մայրուղու անվտանգ երթևեկության համար բացելու հարցում»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով` աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Մոսկվայում ստորագրված ժամանակավոր հրադադարը մնայուն դառնա: