ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ Անկարայի նախագահական նստավայրում բանակցություններ է սկսել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ակնկալվում է, որ թուրքական կողմի հետ շփումներում Լավրովը մանրամասն կքննարկի էներգետիկ հարցերը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, Դամասկոսի և Անկարայի միջև երկխոսության խնդիրները։
--00—ԱՊ