ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Քաղցկեղից մահացել է գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի որդին՝ Մխիթար Աղաբեկյանը: Նա Ստեփանակերտում ղեկավարում էր տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սարտեքս» ընկերությունը, որի բացման արարողությունը տեղի է ունեցել որի բացման արարողությունը Երևանում 2019 թվականի նոյեմբերին։ Բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մխիթար Աղաբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի՝ մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:
24News-ը ցավակցում է Աղաբեկյանների ընտանիքին ու հարազատներին՝ անժամանակ կորստի կապակցությամբ։