ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Հայաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը՝ դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:
Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ», - գրել է Թորոսյանը: