ԵՐԵՒԱՆ, 15 ՄԱՐՏ, 24News
Մարտի 14-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։
Մարտի 15-ի դրությամբ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված 20 դեպք կա, ավելի քան 200 մարդ մեկուսացվել է։