ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նովրուզին ընդառաջ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, ինչպես և կանխատեսվում էր, անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին:
Ադրբեջանական պրոպագանդայի մարազմներին հավատարիմ ավանդական զառանցանքը այս անգամ համեմված էր հատուկ անդրադարձով՝ նվիրված Փաշինյան-Ալիև Մյունխենյան բանավեճին:
Վերագրելով սեփական անձին "հայկական քարոզչությանը ջախջախիչ հարված հասցնելու" հնարածին դաբնիները՝ նա ակնհայտորեն կենտրոնացած էր ներքին ուղերձների վրա, հաշվի առնելով և համաճարակային մարտահրավերները, և նավթի գների շոկային անկումը, և երկրի ներսում իշխանության տրանզիտը:
Այս համատեքստում ընգծենք նաև, որ Արցախյան հարցը և նրա շուրջ հնարավոր ռազմական ավանտյուրաները մշտապես եղել են Ադրբեջանի իշխանույթունների համար ներքին սպառման այն պրոդուկտներից, որի շուրջ արդյունավետ իրականացվում է իշխանության կոնսոլիդացիան:
Անգամ կորոնավիրուսային դրության մեջ չմոռանանք երկրի արտաքին անվտանգության մասին»: