ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 23-ին ստորագրել է մի շարք օրենքներ: ՀՀ նախագահը ստորագրել է.
- «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը,
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը,
- «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը,
- «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
- «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: