Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

հրամանագիր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 17-ին ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունը։

Ստորագրված օրենքներն են.



«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,



«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,



«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,



«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,



«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,



«Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,



«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,



«Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,



«Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,



«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը,



«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,



«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,



«Դատախազության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը:

--00—ԱԹ