ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
«ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, հայտնում է, որ մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը կանցկացվի մարտի 26-ին տեսակապի միջոցով։
«Ռուսաստանը ստացել է հրավերը և պատրաստվում է մասնակցությանը»,- ասել է Պեսկովը։
Ըստ աղբյուրի՝ գագաթնաժողովը նվիրված կլինի աշխարհում կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակին։ Նախաձեռնության հեղինակը Սաուդյան Արաբիան է, որտեղ նոյեմբերի 21-ին և 22-ին Մեծ քսանյակի գագաթնաժողովը պետք է անցկացվեր։