ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը թվիթերյան միրոբլոգում գրառում է արել՝ հայտնելով, որ ԵՄ առաջնորդները մարտի 26-ին կանցկացնեն 3-րդ տեսահանդիպումը՝ քննարկելու կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող հետագա գործողությունները։
Նշենք, որ մարտի 17-ին տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գագաթնաժողովը, որը ևս կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվել էր տեսակապի միջոցով։