ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Գերմանական «Volkswagen» ավտոարտադրող ընկերությունը դադարեցնում է արտադրությունը Ռուսաստանում։
«Եվրոպական գործարաններից մատակարարվող ավտոմասերի բացակայության պատճառով Volkswagen Group Rus-ը երկու շաբաթով կդադարեցնի արտադրությունը Կալուգայի ավտոմոբիլային գործարանում և Նիժնի Նովգորոդում հավաքվող կետում»,- РИА Новости-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ աշխատակիցները կվճարվեն համաձայն ՌԴ օրենքի։