ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում հայտարարել, որ կուսակցությունները ճգնաժամի մեջ են:
«2018-ի հեղափոխությունը գաղափարազուրկ էր ու ինքնանպատակ, բայց դա չի նշանակում, որ այն պատահականություն էր։ Այն ակնհայտորեն օրինաչափ էր ու պետք է տեղի ունենար։ Դրա ապացույցն այն էր, որ բազմությունն այն ողջունեց։
Սակայն մի գաղափարազուրկ իշխանությանը փոխարինել է մեկ այլ գաղափարազուրկ իշխանություն։
Պատահական չի նաև, որ կուսակցությունները ճգնաժամի մեջ են, այդ թվում՝ իշխող արհեստական կազմակերպությունը։ Պատճառը պարզ է, կուսակցությունները պետք է որևէ աշխարհայացքի վրա հենված լինեն, ինչը չկա։
Գլոբալիզմը պարտություն է կրում, գալիս է ազգային պետությունների ժամանակը և այդ գաղափարի վրա է կառուցված լինելու հաջորդ իշխանությունը՝ պետական ազգայնականություն ու գերռացիոնալիզմ։
Էմոցիաները հեռանում են քաղաքական թատերաբեմից, իսկ դերասաններն ու պոպուլիստները՝ քաղաքականությունից»,-գրել է քաղաքագետը։