ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հանրությանը կոչ է անում մնալ տանն ու առցանց հարթակում մասնակցել Հայաստանի մշակութային կյանքին: Այս մասին նախարարը գրառում է ֆեյսբուքյան իր էջում:
«Մեր մշակութային հաստատություններն առցանց մի շարք նախաձեռնություններ են արել վերջին 10 օրերին: Միասնական հարթակում հավաքված են այդ հաստատությունների հղումները: Դրանց միջոցով առցանց գիրք ընթերցեք, ներկայացումներ ու ցուցադրություններ դիտեք, ծանոթացեք մեր թանգարաններում ու պատկերասրահներում պահվող գլուխգործոցներին»,- հավելել է նախարարը:
#Չփռշտաք
#Առողջություն
#ՄնաՏանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարվել էր արտակարգ դրություն: Այդ կապակցությամբ հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: