ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ բուհերի ռեկտորներին առաջարկել է մինչև արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել և ապահովել նրանց ընդգրկվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացվող դասընթացներին:
Նախարարը նշել է, որ ուսանողներից դիմումներ է ստացել, թե բուհերը պահանջում են վճարել վարձավճարները: Նախարարն էլ գրություն է ուղարկել բուհերի ռեկտորներին, որով առաջարկել է, հիմք ընդունելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը, այս ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վճարումները չկատարած ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց:
«Միաժամանակ առաջարկել եմ բուհերին, որ այն ուսանողներին, որոնք նշված ժամակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարել վարձը, տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»,-ասել է նախարարը՝ նշելով, որ բուհի աշխատակիցների աշխատավարձերը հենց այդ հոսքերից են վճարվում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: