ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
«Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 4-ին իր էջով կներկայացնի Ա. Բրուքների «Ռեքվիեմ»-ը:
Համերգի տեսագրության ցուցադրությունը մեր հարգանքի տուրքն է քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Ստեղծագործությունը մեր երկրում կատարվել է առաջին անգամ՝ կենտրոնի նախաձեռնությամբ: Համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ», - ասված է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությունում: