ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովն ամբողջությամբ իրականցնում է իր գործառույթներն և ապահովում է աշխատանքների բնականոն ընթացքը: Հայտերը օպերատիվ կերպով շրջանառվում ու քննարկվում են և ոլորտը կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու դեպքում հաստատվում են:
Բարեգործական ծրագրերի վերաբերյալ հայտերի քննարկումը կազմակերպում ենք հարցման կարգով (հեռակա քվեարկությամբ):