ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Մոսկվայում երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և կորոնավիրուսի վարակի թեստի դրական արդյունքով ևս չորս հիվանդ է մահացել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Մահացածների թվում 80-86 տարեկան հիվանդներ են: Իսկ մահացած 34 տարեկան հիվանդը տառապում էր քրոնիկ բրոնխիտով, սրտի և ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ ուներ»,- նշել է գործակալության աղբյուրը:
Ըստ համայրաքաղաքի կորոնավիրուսի վերահսկողության օպերատիվ շտաբի, հիվանդներից երեքը տառապել են քրոնիկ բրոնխիտով: Բոլոր հիվանդներն ունեցել են ուղեկցող հիվանդություններ: Ի թիվս այլ հիվանդությունների՝ պիելոնեֆրիտ, քրոնիկ բրոնխիտ, հիպերտոնիա, աթերոսկլերոզ:
Վերջին տվյալների համաձայն, Մոսկվայում գրանցվել է COVID-19-ի 2923 դեպք, ապաքինվել է 168 մարդ: