ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Մոսկվայում հաջորդ շաբաթվանից անցագրային ռեժիմ կսահմանվի։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Սկզբնական շրջանում ռեժիմը կսահմանվի աշխատանքի գնալու համար, ապա` այլ նպատակների, իսկ վերջում, անհրաժեշտության դեպքում շրջանների ներսում տեղաշարժվելու համար:
Նա նշել է, որ այս մեթոդը համաձայնեցված է երկրի ղեկավարության հետ, համակարգը կգործի խստացված։
Երկրի իշխանությունն իրավունք կունենա ստուգել անցագրեր ստանալու համար քաղաքացիների տրամադրած տվյալների հավաստիությունը: