Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

բետոն

Ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմանում Հրազդանի բնակիչ, 36-ամյա Արմեն Հ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Արմեն Հ.-ն և նրա ուղևորը՝ Հրազդանի բնակիչ 14-ամյա Ս. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։