ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության տեղեատվական շտաբը:
Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 227 դեպք, ապաքինվել է 52 քաղաքացի, կա 3 զոհ։
Այս պահին կարանտինային ռեժիմում է գտնվում 4829 մարդ, 410-ը ստացիոնար հսկողության տակ են: