ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
«Ալիք Մեդիան»-ն հայտնում է, որ Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ այս պահին կորոնավիրուսի կասկածանքով կարանտինային գոտում է գտնվում 170 մարդ: Կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը 3 է։
Առողջապահության խորհրդի նիստին կրկին նշվել է, որ խուճապի պատճառ չկա, և որ Վրաստանի կառավարությունը ակտիվ գործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և լիովին տիրապետում է իրավիճակին։
Նշնեք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85694-ի, կա 2933-ի, ապաքինվածներինը՝ 39 780-ի։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։