ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Մեծ Բրիտանիան 200 միլիոն ֆունտ սթերլինգ կտրամադրի միջազգային կազմակերպություններին, որպեսզի այդ գումարներն ուղղվեն զարգացող երկրներում կորոնավիրուսը կանխելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«200 միլիոն ֆունտ սթերլինգը կաջակցի կորոնավիրուսի վարակման դեպքերը կանխելու այն զարգացող երկրներում, որոնց առողջապահության համակարգը չի կարողանում արդյունավետ պայքարել վիրուսի տարածման դեմ»,-տեղեկացնում է գործակալությունը: