Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով երրորդ մարդն է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

կորոնավիրուս

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով երրորդ մարդն է մահացել։

Ըստ Անգլիայի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթինիի՝  մահացածը 60-ամյա տղամարդ է։  Նա մահացել Հյուսիսային Մանչեսթերի հիվանդանոցում, վերջերս վերադարձել էր Իտալիայից։

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110140, մահացել է 3830 մարդ, 62318-ն ապաքինվել է։ Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 108 երկրներում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները՝ բացի Անտարկտիդայից։ Չինաստանից հետո վարակվածների առավել մեծ թիվ ունեցող երկրներն են Հարավային Կորեան՝ 7382 դեպք, Իտալիան՝ 7375, Իրանը՝ 6566, Ֆրանսիան՝ 1209, Գերմանիան՝ 1087։

Մարտի 1-ին կորոնավիրուսով վարակման դեպք է հայտնաբերվել նաև Հայաստանում։ Ժամանման պահին 29-ամյա վարակակիրը ջերմություն կամ վարակին բնորոշ այլ ախտանշաններ նա չի ունեցել։ Կորոնավիրուսով վարակման փաստն ի հայտ է եկել օրեր անց, երբ բարձրացել է նրա ջերմությունը։ Այս պահին 29-ամյա երիտասարդը և նույն ինքնաթիռով նրա հետ Հայաստան տեղափոխված ՀՀ մյուս քաղաքացիները շարունակում են մեկուսացված մնալ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։