ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Թուրքիայի Շըրնաք նահանգում պայթյուն է տեղի ունեցել։ Շըրնաքի նահանգապետարանից արված հայտարարության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Սիլոփի շրջանի Քյոսրելի գյուղում։ Շինհրապարակի հարևանությամբ՝ ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը պայթել է առավոտյան ժամը 08։25-ին։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Ենթադրվում է, որ այն տեղադրել են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) անդամները։
Պայթյունի հետևանքով զոհվել է դիարբեքիրցի 28-ամյա բանվոր Յասին Սաղըրը։ Անվտանգության աշխատակիցները դեպքի վայրում լայնամասշտաբ աշխատանքներ են սկսել։