ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Անկարայի Չանքայա բնակելի թաղամասի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Turkiye պարբերականը՝ հավելելով, որ պայթյունը, ենթադրաբար, տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետևանքով։
Հաղորդվում է, որ միջադեպին արձագանքել են մի քանի առողջապահական խմբեր, ոստիկանությունը և կոմունալ ծառայությունները։
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարների օպերատիվ միջամտության շնորհիվ պայթյունից հետո ծագած հրդեհը հաջողվել է վերցնել վերահսկողության ներքո։
--00—ՅՄ