ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
«Արցախի ընտրություններն ամրապնդում են Արցախի իշխանություններրի մանդատի արժեքը»,-այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Արցախում տեղի են ունեցել ժողովրդավարական, մրցակցային ընտրություններ։ Արցախի ժողովուրդն ընտրել է իր հանրային, հասարակական քաղաքական կյանքը կառուցել ըստ ժողովրդավարական մոդելի, սա արժեհամակարգի ընտրություն է։ Սա ամրապնդում է Արցախի իշխանություններրի մանդատի արժեքը։ Սա մեծ նշանակություն ունի խաղաղ գործընթացի համար», - նշեց Մնացականյանը։