ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ պատմել է Արարատի մարզի Նորաշեն գյուղում տեղի ունեցածի մասին:
Ըստ վարչապետի՝ ընտանիքներից մեկում դժբախտություն է տեղի ունեցել, և մեկուսացված քաղաքացին պետք է մասնակցեր հոգեհանգստի: Նա ուղեկցվել է հոգեհանգստի ու հուղարկավորության, բայց, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, չի պահպանել պայմանները, համբուրվել, գրկախառնվել է հարազատների հետ, և երկու օր անց նրա թեստը դրական է եղել: Որոշում է կայացվել Նորաշեն համայնքն ամբողջությամբ մեկուսացնել:
«Տվյալ դեպքում պարզ է, որ ոստկանությունը չի կարող հսկողության տակ պահել...
Հիմա վարակված հարազատներ, աստված չանի՝ մահվան ելքով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև հորդորել է հանրությանը պահպանել կանոնները, որպեսզի «աղետներ չբերենք մեր գլխին», պետք է մեզանից յուրաքանչյուրը առանձնակի պատասխանատվությամբ վերաբերի այս իրավիճակին: