ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Պատասխան նամակում նշված կլինի, թե որ բանկից և ինչ չափի աջակցություն եք ստանալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
«Հարգելի՜ քաղաքացիներ,
եթե դիմել եք 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառու դառնալու համար, հաջողությամբ մուտքագրել եք դիմումը, արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստով։
Պատասխան նամակում նշված կլինի, թե որ բանկից և ինչ չափի աջակցություն եք ստանալու։
Եթե գումարը փոխանցվելու է բանկային կամ քարտային հաշվին, միևնույն է անհրաժեշտ է սպասել էլ․ փոստով ստացվող պատասխան նամակին, հետո նոր մոտենալ բանկ կամ բանկոմատին՝ գումարը կանխիկացնելու։
4-րդ, 6-րդ և 7-րդ միջոցառումների շահառուները բանկի և գումարի չափի մասին տեղեկանում են տվյալները ստուգելիս, այնուհետև մոտենում բանկ։
Տեղեկացնում եմ նաև, որ 4-րդ և 7-րդ միջոցառումների շահառուների բազան թարմացվում է պարբերաբար։ Եթե բոլոր պայմաններին համապատասխանում եք, մերժման հիմքերից որևէ մեկն առկա չէ, ձեր տվյալները շահառուների ցանկում կհայտնվեն բազաների թարմացման արդյունքում։ Խնդրում ենք ստուգել տվյալները նաև առաջիկա օրերին»։