ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հաշմանդամության, վերականգնողական, պալիատիվ և երկարաժամկետ խնամքի գծով տարածաշրջանային պատասխանատու Սաթիշ Միշրայի գլխավորած պատվիրակության անդամների հետ։
Սոցապ նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ներկայացվել է սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, օրենսդրական նախաձեռնություններն ու փոփոխությունները։
Անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման ու հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման աշխատանքներին, որոնք հնարավորություն կտան քաղաքացու կարիքները գնահատել ավելի իրատեսական և մատուցել հասցեական ծառայություններ։
Քննարկվել են նաև նախարարության կողմից մատուցվող վերականգնողական ծառայություններին, աջակցող միջոցների տրամադրման և պրոթեզավորման գործընթացներին առնչվող մի շարք հարցեր։ ԱՀԿ ներկայացուցիչներն ևս կարևորել են հաշմանդամություն ունեցող անձի կարիքների հիման վրա որակյալ ծառայությունների տրամադրումը և խոսել այդ գործընթացում հնարավոր համագործակցության տարբերակների մասին։
Պատրաստակամություն են հայտնել վերականգնողական և աջակցող միջոցների հասանելիության ապահովման և ընդլայման գործընթացում ունենալ իրենց մասնակցությունը՝ փորձի փոխանակման և համապատախան գործողությունների ծրագրի մշակման գործում։
--00--ՍՊ