ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, վարակակիր է 385-ը: Այս մասին հայտնում են Վրաստանի Առողջապահության նախարարությունից:
Գերատեսչության փոխանցած տեղեկություններով՝ 5053 մարդ կարանտինում է, 527-ը՝ հիվանդանոցներում: Կորոնավիրուսից վերականգնվել է 84 մարդ, գրանցվել են մահվան 3 ելքեր: