ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօրվա ընթացքում որևէ քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում չի իրականացվել:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին: