ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, նրանց մոտ վարակը չի հաստատվել:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել է:
Արցախի տեղեկատվական շտաբը կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին: