ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ԱՀ Պարետի 20.04.2020թ. N 8 որոշման վերաբերյալ պարզաբանումներ:
Ապրիլի 20-ին Արցախի պարետը որոշում է ստորագրել՝ արգելելով պետական սահմանի անցակետերով Արցախի քաղաքացիների ելքը:
Պարետի որոշման մեջ նաև այն դեպքերն են առանձնացվում, որոնց համար բացառություն է արվելու: ԱՀ պարետային աշխատակիցը թվարկել է այդ բացառությունները: