ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Նոր Զելանդիային հաջողվել է կանգնեցնել նոր կորոնավիրուսային վարակի տարածումը երկրում: Ինչպես փոխանցում է BBC-ն, այս մասին ասել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը:
«Մենք մարտը հաղթեցինք, սակայն մենք պետք է պահպանենք զգոնությունը, եթե ցանկանում ենք նույն ձևով շարունակել»,-ասել է վարչապետը:
Ջասինդա Արդերնը նշել էր, որ Նոր Զելանդիան պատրաստվում է դադարեցնել երկրում առկա խիստ սահմանափակումները։