ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Նոր Զելանդիայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է մոտ 30,6 հազար մարդ բնակչություն ունեցող Պարապարաումու քաղաքից 40 կմ հյուսիս-արևմուտք։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 63 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
--00—ՅՄ