ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ևս մեկ անգամ շեշտել է, որ ցանկանում է շարունակել մարզել Հենրիխ Մխիթարյանին:
Ֆոնսեկան ասել է, որ թե՛ ինքը և թե՛ Մխիթարյանը նույնն են ուզում:
«Արդեն ասել եմ և հիմա հաստատում եմ՝ ուզում եմ, որ Մխիթարյանը մնա: Հիմա ամեն բան դադարի մեջ է: Պետք է խոսել «Արսենալի» հետ: Ցանկանում եմ շարունակել աշխատել նրա հետ: Նա հիանալի խաղացող, տղամարդ ու մարդ է»,- ասել է Ֆոնսեկան:
2019-20 մրցաշրջանի սկզբից Մխիթարյանը «Ռոմայում» վարձավճարով է հանդես գալիս։ Իտալական ակումբը «Արսենալին» պատրաստ է վճարել 12 մլն եվրոյից ոչ աավելի, իսկ լոնդոնյան ակումբը պահանջում է գրեթե կրկնակի։