ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմանում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ մահացածներից մեկը Նորատուս համայնքից է, մյուսն էլ ռազմական ոստիկանության քննիչ է:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների և վիրավորների ինքնությունը:
Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներից 2-ը տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ՝ Երևանի հիվանդանոցներ: