ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
«The Guardian» պարբերականը գրում է, որ Եվրոպայի խոշորագույն «Ռեյնեյրը» ավիաընկերությունը կորոնավիրուսի պայմաններում թռիչքների կրճատման հետևանքով նախատեսում է 3000 աշխատատեղ կրճատել, իսկ մյուս աշխատակիցների աշխատավարձն իջեցնել մեկ հինգերորդով: Կրճատումները հիմնականում կսկսվեն հուլիսից, կազդեն օդաչուներին և բորտուղեկցորդների վրա:
Ըստ աղբյուրի՝ «Ռեյնեյրը» ավիաընկերությունը առաջիկայում կհայտարարի նաև 100 միլիոն եվրոյի վնասի մասին: Ավելին, ավիաընկերությունը հայտարարել է, որ մինչև 2022 թվականի ամառ ուղևորների, ինչպես նաև տոմսերի գների վերականգնում չի ակնկալվում:
Ավիաընկերությունը հայտարարել է նաև, որ չի բացառվում, որ մինչև ուղևորափոխադրումների վերսկսումը ԵՄ-ում ընկերության մի շարք բազաներ փակվեն: