ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից վերջին մեկ օրում 739 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի հաղորդմամբ երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր մահացության ցուցանիշը հասցնել է 27․510-ի:
Երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքի փոխանցմամբ կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է 177 454 մարդ, որոնցից 6201-ը՝ վերջին մեկ օրում։
Նախարարի հաղորդմամբ՝ ներկա պահին 15 111 մարդ հիվանդանոցում է գտնվում: Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից զոհերի թվով բարձրացել է Եվրոպայում երկրորդ տեղ՝ Իտալիայից հետո: