ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Արցախի պարետի որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում հերձումներ չեն իրականացվում։
Ըստ որոշման՝ մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով։
Մահացած անձի իրերը վառելու անհրաժեշտություն չկա, դրանք ախտահանվում են։
Դիահերձման փոխարեն դիակը ծածկվում է սավանով, տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ: Պարկը մշակվում է քլոր պարունակող համապատասխան ախտահանիչներով:
Որոշման համաձայն՝ դիակը հարազատին հանձնելուց հետո դիակի ժամանակավոր պահպանման վայրը ամբողջությամբ ախտահանվում է: