ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Արթիկի Անկախության և Տուֆագործների փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման են ենթարկել նույն փողոցի 36-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ։
Մեքենայի զննության պահին բերման ենթարկվածը իրավապահներին ներկայացրել է սուր հոտով, դեղնականաչավուն, մանրացված չորացված զանգված։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է քաղել օգտագործելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նշանակվել է փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։