ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով մարզում կորոնավիրուսի վիճակագրությունը:
«Մայիսի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 347 հաստատված դեպք, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է:
Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը: