ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Ռուսաստանում 84 շրջանում մեկ օրում կորոնավիրուսի 10 հազար 817 դեպք է գրանցվել։ Նրանց 40,7 տոկոսը չի ունեցել հիբանդության կլինիկական դրսևորում։ Գրանցվել է մահվան 104 դեպք։ Մեկ օրում ապաքինվել է 5308 մարդ։ Այդ մասին տեղեկանմում ենք worldometers-ից:
Ըստ աղբյուրի՝ Ռուստասնում 85 շրջանում կորոնավիրուսով վարակման 198 հազար 676 դեպք է գրանցվել։ Վիրուսի հետևանքով մահացել է 1827 մարդ, ապաքինվել՝ 31 հազար 916-ը։
Նշենք, որ այս պահին Ռուսաստանը կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում առաջ է անցել Բրազիլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից՝ հայտնվելով 5-րդ հորիզոնականում: Առաջին հինգ հորիզոնականներում են ԱՄՆ-ն է, ապա Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան: