ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24 News
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30 752 դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 9 895 597-ի։ Այս մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Մահացությունների թիվն օրական ավելացել է 1179-ով` նախորդ օրվա 1182-ի դիմաց` հասնելով 284 823-ի։ Այսպիսով, երեք օր անընդմեջ մահերի թիվը չի գերազանցում օրական 1200-ը։
Մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 36 976-ով՝ հասնելով 8 602 067-ի։
--00—ՄՀ